21 May 2013

Հարգելի համաքաղաքացիներ

Խորհրդարանական ընտրությունները, որոնք կայացան մայիսի 6-ին, անցան պատմության գիրկը:
Առիթ ունեցել եմ ասելու, որ այդ ընտրություններում ես չեմ պարտվել, “հաղթել են” ընդամենը պետության վարչական, ուժային, դատախազական, ֆինանսական ռեսուրսները, կատարելության հասցված կեղծիքների եւ անվավերների մեխանիզմը:

Ես ընտրվել եմ, բայց ինձ չեն գրանցել:

Այնուամենայնիվ, ես հիասթափված չեմ: Ավելին, հետընտրական այս շրջանում բազմաթիվ հեռախոսազանգերն ու ինձ հասցեագրված նամակները վստահություն են ներշնչում, որ Հայաստանում արագ ձեվավորվող ազատ եւ արժանապատիվ քաղաքացիների բազմության շնորհիվ մենք ունենալու ենք մեր երազած անվտանգ եւ արդար երկիրը:

Կրկին խոստանում եմ. անկախ ընտրությունների արդյունքներից, հնարավորություններիս չափով, կիսելու եմ ընտրատարածքի բնակիչների հոգսերը եւ միշտ հասանելի եմ լինելու նրանց համար: Ձեզ հուզող հարցերով ինձ կարող եք դիմել saribek.sukiasyan@gmail.com էլեկտրոնային փոստի միջոցով, կամ այցելել մշտապես գործող Սուքիասյանների հանրության հետ կապերի գրասենյակ:

Անկեղծորեն
Սարիբեկ Սուքիասյան

07March
Comments Off

Հարգելի կանայք

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները տոնի կապակցությամբ:

Ցանկանում եմ Ձեզ երջանկություն, սեր և վստահություն վաղվա օրվա նկատմամբ:

28December
Comments Off

Ամանորյա ուղերձ

Սիրելի համաքաղաքացիներ

Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը

Թող գալիք տարին բերի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացուն  բարեկեցիկ և արժանավայել կյանք,  կայունություն և վստահություն ապագայի հանդեպ,  իսկ Հայաստանին` տնտեսական աճ, արտագաղթի վերացում և խաղաղ երկինք:

Հարգանքներով

21December
0Comments

Ամերիկյան Policy Forum Armenia-ն՝ ԱԺ-ի խայտառակ ընտրությունների, կամ նոր սերնդի ընտրակեղծիքների մասին

Միջազգային հանրության և քաղաքացիական հասարակության աճող ճնշման ներքո, 2012 թ. խորհդարանական ընտրություններին ընդառաջ, Հայաստանի կառավարությունը քայլեր ձեռնարկեց ընտրակեղծիքները և աղավաղումները նվազեցնելու նպատակով: Այնուամենայնիվ, համաձայն ԱՄՆ-ում գործող Policy Forum Armenia (PFA) միջազգային հետազոտական կազմակերպության հատուկ զեկույցի` իրական ընտրական բարեփոխումները Հայաստանում կրկին խափանվեցին՝ պարզապես այս անգամ զոհ դառնալով ավելի հնարամիտ և լավ թաքցված կեղծարարության միջոցների:

Զեկույցում կատարված վերլուծությունը վկայում է ընտրակեղծիքների մի քանի տեսակների գոյության մասին, որոնք, միասին վերցված, ունակ էին փոփոխելու 2012 թ. ընտրությունների արդյունքները.

  • զանգվածային կերպով ուռճացված ընտրողների ցուցակներ և, արդյունքում, ուռճացված մասնակցության տոկոս,
  • ընտրակեղծիքների ձևերի փոփոխում, երբ ընտրական տեղամասերից դուրս կատարվող կեղծիքները, այդ թվում` ընտրակաշառքը, ահաբեկումը և կեղծ քվեարկությունը լայն տարածում են ստանում,
  • ձայների հաշվարկի հետ կապված էական ծավալի ընտրակեղծիքներ, որոնք հատկապես ակնառու են Երևանից դուրս գտնվող ընտրատեղմասերում:

PFA զեկույցը ցույց է տալիս, որ մասնակցության ուռճացման հանգեցնող ընտրակեղծիքի հիմնական շահառուն իշխող կուսակցությունն է: Զեկույցում քննության առնված տվյալները ցույց են տալիս, որ ընտրակեղծիքների մեխանիզմները գնալով ավելի ու ավելի կատարելագործվում են, ինչը դժվարացնում է միջազգային դիտորդների կողմից դրանց հայտնաբերումն ու արձանագրումը և համահունչ է ահագնացող արտագաղթի և աճող սոցիալական բևեռացման հետ:

Մինչ վերոհիշյալ ընտրակեղծիքների համար մեղքի մեծագույն մասնաբաժինն ընկնում է իշխող ռեժիմի ուսերին, ընդդիմադիր կուսակցությունները ևս ունեն պատասխանատվության իրենց բաժինը: Կաթվածահար՝ ռեժիմի հուժկու փիառ համակարգից և անկարող՝ գտնելու նորարարական լուծումներ` նրանք չեն կարողանում կանխարգելել պետության անկումը կակիստոկրատական ուղով արժանահավատ ելք առաջարկելու միջոցով: Ընտրությունից ընտրություն նրանք դե ֆակտո լեգիտիմացնում են խորապես արատավոր և միանգամայն կանխատեսելի գործընթացը` առանց առաջարկելու վստահելի այլընտրանքներ: Արդյունքում, ընտրությունները դարձել են խորապես անկարևոր և պետք է, թերևս, վերագնահատվեն իրավազուրկ մեծամասնության կողմից՝ որպես պետության կառավարման գործնթացում մասնակցության միջոց:

Այս զարգացումները հուսախաբ են արել քաղաքացիներին ընտրությունների հարցում և ստիպել են նրանց կա՛մ ամբողջովին հրաժարվել դրանցից, կա՛մ փնտրել ոչ ավանդական ուղիներ ահագնացող քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար:

Վերջերս անկախ մտավորականների և քաղաքացիական ակտիվիստների կողմից հռչակված «նախախորհրդարանի» ստեղծումը, որը մի անկյունաքար է մոտ ապագայում անցկացվելիք այլընտրանքային ընտրությունների ոլորտում, կարող է լինել այն ելքը, որի ակնկալիքը հայ հասարակությունում ունեն շատերը: Այդուհանդերձ, հասարակությունն ինքը պետք է փորձի գտնել ինքն իրեն: Ինչո՞ւ են մարդիկ վերցնում ընտրակաշառք և թույլ տալիս, որպեսզի իրենց ահաբեկեն մի կուսակցության ընտրելու համար: Եթե նրանք վերցնում են ընտրակաշառք, ի՞նչն է, որ թույլ չի տալիս նրանց ընտրելու այնպես, ինչպես իրենք են կամենում: Որքանո՞վ կարող է ընտրակաշառքի դիմաց տրված քվեն ազատ համարվել: Այն դեպքում, երբ ընտրակեղծիքներն արվում են հիմնականում ընտրական տեղամասերից դուրս և ընդունում կամավոր ձևեր, օրինակ` ձայներ գնելը, կարելի՞ է արդյոք կեղծված ընտրություններ անցկացնելու համար մեղքը բարդել միայն ընտրական վարչակազմի վրա: Ինչպե՞ս կարելի է խախտել ընտրակաշառքի մշակույթի և վատ կառավարման վերարտադրվող պարբերաշրջանը:

Մի բան պետք է անպայմանորեն հաշվի առնել. ավելի մաքուր ընտրությունների հասնելն ինքնանպատակ չէ: Առավել լավ ընտրությունները, թերևս, կհանգեցնեն առավել ամուր սոցիալական համերաշխության և առավել լավ կառավարման, որոնք զարգացման և առաջընթացի ամենակարևոր բաղադրիչներն են:

2012 թ. մայիսի ընտրություններից առաջ հրապարակած զեկույցում PFA-ը նշում էր, որ «երկրին սպառնացող մարտահրավերներին արդյունավետ դիմակայումը պետք է սկսվի լեգիտիմ իշխանությունների ձևավորմամբ, որոնք կկարողանան Հայաստանի ժողովրդի անունից վերահսկել նոր քաղաքական կուրսը։ Գալիք պառլամենտական ընտրությունը տալիս է հնարավորության այդ պատուհանը։ Բնակչության կողմից իր ազատ կամքի դրսևորման և բարոյական արդարության մթնոլորտի ստեղծումը կնպաստի հանրային վստահության ամրապնդմանը, որն այլ հավասար պայմաններում ձեռնարկվելիք միջոցառումները կդարձնի ավելի արդյունավետ»:

PFA-ն արձանագրում է, որ սա տեղի չունեցավ: Սակայն, դեռևս վաղ է ամբողջությամբ գնահատել 2012 թ. ընտրությունների անդրադարձները Հայաստանի ապագայի առումով: Մի բան պարզ է. ռեժիմի վարած քաղաքականության հանդեպ մարդկանց համբերությունը լցվում է, և սա կարող է լինել փոթորկին նախորդող անդորրը:

1in.am

20December
0Comments

Հարգելի բարեկամներ

Թույլ տվեք տեղեկացնել Ձեզ, որ սույն թվականի դեկտեմբերի 6-ից 8-ը “Միջազգային գործարար կապերի աջակցման կենտրոն”ՀԿ-ի հրավերով ես և “ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚” ԲԲԸ գործադիր տնօրեն Ա.Նալջյանը մասնակցել ենք Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում մեր բանկի երկարամյա գործընկեր Commerzbank-ի հետ համատեղ անցկացվելիք գործարար համաժողովին, որին մասնակցում էր Հայաստանից ժամանած ներկայացուցչական պատվիրակություն ՀՀ Վարչապետի գլխավորությամբ:

Համաժողովին զուգահեռ մենք ունեցանք բազմաթիվ գործնական հանդիպումներ բանկի գործընկերների հետ հետագա համագործակցության ընդլայնման, նոր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, միջազգային նոր շուկաներ դուրս գալու վերաբերյալ:

Կարևոր քննարկումներ տեղի ունեցան և նոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նպատակաուղղված մեր երկրի տնտեսության զարգացմանը:

20August
0Comments

Շնորհակալական նամակ Կրիվոյ փողոցի բնակիչներից

Մենք, մի խումբ բնակիչներ, մեր երախտագիտությունն ենք հայտնում պ-րն Սուքիասյանին անշահախնդիր կատարելու Կրիվոյ փողոցի ասֆալտապատման աշխատանքները, որը չէր իրականացվում պետության կողմից:
Վերջապես կարող ենք ապահով, անվնաս, մաքուր, քաղաքակիրթ ձևով օգտվել փողոցով անցնելու հնարավորությունից: