Մեր տեսակետը

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են ունենում Հայաստանում և արտերկրում գործող կազմակերպությունների հետ․ թեման առնչվում է արտագաղթին

Մեզ հասած տեղեկություններով, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ ներկայացուցիչները վերջին շրջանում հանդիպումներ են ունենում Հայաստանում և արտերկրում գործող տարբեր կազմակերպությունների հետ։
Հանդիպումների թեման առնչվում է արտագաղթի հետ։ Ավելին՝ այդ հանդիպումների ժամանակ «Հայէկոնոմբանկի» ներկայացուցիչները բանակցում են հայերի վերաբնակեցման շուրջ։
Այս պարագայում խոսքը ոչ թե Արցախում, այլ Հայաստանի Հանրապետությունում վերաբնակեցման մասին է։ Հայաստանի ներկա իրավիճակը և արտագաղթի միտումներն ստիպում են արդեն մտածել այս մասին։ Ուշագրավ է, որ սրա խնդրով մտահոգված է ոչ թե պետությունը, այլ մասնավոր սեկտորի ներկայացուցիչները, ովքեր հասկացել են, որ պետական համակարգի վրա հույս դնել չի կարելի:

hraparak.am