Մեզ հասած տեղեկություններով, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ ներկայացուցիչները վերջին շրջանում հանդիպումներ են ունենում Հայաստանում և արտերկրում գործող տարբեր կազմակերպությունների հետ։
Այս պարագայում խոսքը ոչ թե Արցախում, այլ Հայաստանի Հանրապետությունում վերաբնակեցման մասին է։ Հայաստանի ներկա իրավիճակը և արտագաղթի միտումներն ստիպում են արդեն մտածել այս մասին։ Ուշագրավ է, որ սրա խնդրով մտահոգված է ոչ թե պետությունը, այլ մասնավոր սեկտորի ներկայացուցիչները, ովքեր հասկացել են, որ պետական համակարգի վրա հույս դնել չի կարելի: