Uncategorized

“Արտագաղթի հոգեբանությունը” թեմայով գիտաժողով

1276865_504364286320858_1064587639_oՀոկտեմբերի 2-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի “Արարատ” դահլիճում տեղի ունեցավ “Հասարակական առաջընթաց” քաղաքացիական նախաձեռնության կազմակերպված “Արտագաղթի հոգեբանությունը” թեմայով գիտաժողով:

1291510_504360786321208_1510467066_oԳիտաժողովում ելույթ ունեցան և ներկայացրին իրենց հետազոտությունները` հ.գ.թ.Արուսյակ Սևոյանը (Ադելաիդայի Համալսարան), հ.գ.թ. Նարինե Խաչատրյանը (ԵՊՀ), հ.գ.թ. Սամվել Մանուկյանը (“ԱյՓիԷսՍի” Քաղաքական և Սոցիոլոգիական Խորհրդատվությունների Ինստիտուտ),  տ.գ.թ Կառլեն Խաչատրյանը (ԵՊՀ) և տ.գ.դ,  պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը (Այլընտրանք Հետազոտական Կենտրոն),  Հրանտ Միքայելյանը (Կովկասի Ինստիտուտ), Ռիչարդ Գրիգորյանը (Տարածաշրջանային Հետազոտությունների Կենտրոն) և Հակոբ Հակոբյանը (ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտականհան ձնաժողովի նախագահ:

Գիտաժողովին հրավիրված էին նաև ժողովրդագրական հիմնախնդիրների լուծման համար մտահոգ անձինք պետական, հասարակական և մասնավոր սեկտորներից:

1275802_504361589654461_1844472269_oԳիտաժողովը կոչված էր վերհանելու հասարակության պահանջմունքների բավարարվածության մակարդակով ձևավորված իռացիոնալ վարքի պատճառները և արտագաղթի ընդհանրական ուռճացված սպասումները ու անհատական հոգեբանության կապը:

1379947_504362872987666_1063270116_nԳիտաժողովի ընթացքում ներկայացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ մեկնածների շուրջ 80% դժգոհեն ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակից, սակայն միգրացիոն հոսքերի հիմնական ուղղությունները տանում են շատ ավելի կոռումպացված երկրներ: Արտագաղթի մեկ այլ պատճառներից է (ըստ Ռիչարդ Կիրակոսյանի) գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը: Սակայն, եթե կառավարությունը կարողանա հետագայում այդ մարդկանց գիտելիքները Հայաստանի համար ծառայեցնել, ապա միգրացիայի բացասական հետևանքը կարող է վերածվել դրականի: Ըստ մեկ այլ հարցման արդյունքների արտագաղթողների զգալի մասը, դժգոհ լինելով իրենց կայացրած որոշումից, այնուամենայնիվ լռում են, չեն ներկայացնում ճշմարտությունը կամ անգիտակցաբար տրվում են ինքնախաբեության: Այլ կերպ ասած, գտնվում են անհաջողության հուզական հերքման փուլում:

Այս և մի շարք այլ վերլուծությունների արդյունքում մասնակիցները փաստեցին, որ հաճախ արտագաղթի որոշման մեջ մեծ դեր է խաղում իռացիոնալության գործոնը:

1273494_504362899654330_1180433526_oՀամաձայնվելով այս ամենի հետ` այնուամենայնիվ խորապես համոզված եմ, որ արտագաղթի կարևոր պատճառներից մեկը դա երկրում տիրող անարդարությունն է, որը տարածվում է պետական ինստիտուտների բոլոր մակարդակների վրա: Այն ստեղծում է անելանելիության և անվստահության մթնոլորտ  և ստիպում, իրենց վաղվա օրը չտեսնող մարդկանց արդարություն փնտրել այլ երկրում, այլ հողի վրա: