Uncategorized

Կենտրոն համայնքի 1500 անապահով ընտանիքներ ստացան ամանորյան նվեր-փաթեթներ

Հարգելի հայրենակիցներ,

Այս տարի ևս իրականացավ արդեն ավանդույթ դարձած ամանորյա նվեր-փաթեթների բաժանումը թիվ 10 ընտրատարածքում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին, որն իրականացվում է Սուքիասյանների գրասենյակի կողմից 15 տարիների ընթացքում: Այս տարի նվեր-փաթեթներ են ստացել 1 500 ընտանիք:

Ցավով նշում ենք, որ անապահովների թիվը տարեց տարի աճում է, ինչը պայմանավորված է երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով: Այնուամենայնիվ` Սուքիասյանների ընտանիքը հնարավորինս եղել է և կլինի կարեկից  իր հայրենակիցներին, փորձելով փոքր-ինչ թեթևացնել մարդկանց ծանր կացությունը: