Uncategorized

Միացումից հետո նշանակալից բաժնետերեր կմնան Սուքիասյաններն ու ՎԶԵԲ-ը

11582b5e3ff02901c5f4d9389a6865f6Պարո՛ն Սուքիասյան, վերջերս տեղեկացանք, որ ավարտվել է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿի կողմից ԲՏԱ բանկում իրականացվող ֆինանսական եւ իրավական աուդիտը: Ինչպիսի՞ն են արդյունքները, եւ ի՞նչ հետագա քայլեր եք նախատեսում:

Աուդիտն իսկապես ավարտվել է, ասեմ ավելին՝ մեր բանկերի ղեկավարների միջեւ ստորագրվել է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿի եւ ԲՏԱ բանկի միացման մտադրությունների հուշագիր: Սա նշանակում է, որ բանկերի միացման հարցը մոտ ժամանակներս կներկայացվի երկու բանկերի բաժնետերերի ժողովների հաստատմանը:

Իսկ ինչպիսի՞ պատկեր կստեղծվի բանկերի միացումից հետո: Որքա՞ն կկազմի բանկի ընդհանուր կապիտալը, ինչպիսի՞ն կլինի բանկում նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերերի կազմը:

Ներկա պահին դժվար է հաշվարկել միացման արդյունքում ձեւավորվող կապիտալի չափը եւ կապիտալում բաժնետերերի ունեցած մասնակցությունների համամասնությունները, քանզի դեռեւս հնարավոր չէ ստույգ հաշվարկել, թե միացման պահին որքան կկազմի AEB-ի կապիտալը. դեռ չի ավարտվել մեր բաժնետոմսերի հերթական տեղաբաշխումը: Ակնհայտ է, որ երկու բանկերի միացմանը AEB-ը կմոտենա ավելի կապիտալազինված, իսկ թվերով խոսելուց դեռեւս ձեռնպահ կմնամ այս պահին: Ինչ վերաբերում է բաժնետերերի կազմին, կցանկանայի նշել, որ մենք՝ Սուքիասյան եղբայրներս, նախատեսում ենք միացման գործընթացի ավարտից հետո ձեռք բերել ԲՏԱի ներկայիս բաժնետերերին պատկանող բաժնեմասը: Մեր կողմից ներկայացված գնման առաջարկն արդեն ընդունվել է, գործարքի պայմանները` համաձայնեցվել: Ուստի կարող եմ ասել, որ միացման արդյունքում AEB-ի նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերերի կազմը չի փոփոխվի, եւ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերեր կշարունակեն մնալ Սուքիասյան եղբայրներն ու Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը:

Մենք տեղեկացանք, որ մոտ օրերս ավարտվում է AEB-ի բաժնետոմսերի հերթական տեղաբաշխումը: Ինչպիսի՞ն են արդյունքները:

Նախ նշեմ, որ արդեն ակնհայտ է, որ AEB-ի բաժնետերերի քանակը կրկնապատկվել է, եւ ենթադրվում է, որ տեղաբաշխման ավարտին մենք կունենանք 3000-ից ավելի բաժնետեր: Ուրախալի է, որ մեծաթիվ է մի քանի բաժնետոմս ձեռք բերած բաժնետերերի քանակը, ինչը խոսում է հաճախորդների` բանկի նկատմամբ աճող վստահության եւ վերջինիս հետ երկարաժամկետ հեռանկարում համագործակցելու մտադրության մասին: Վստահ եմ, որ մինորիտար բաժնետերերի քանակի ավելացումը պայմանավորված է վերջիններիս մոտ իրենց իրավունքների պաշտպանվածության եւ կառավարմանը մասնակցելու գիտակցմամբ:

Պարո՛ն Սուքիասյան, ավարտին է մոտենում 2015 թվականը: Բացի նշյալ միացման գործընթացից, ի՞նչ քայլեր ձեռնարկվեցին այս տարվա ընթացքում, որոնք թույլ կտան AEB-ին ապահովել Կենտրոնական բանկի 30 մլրդ. ՀՀ դրամ նորմատիվային կապիտալի պահանջը:

Ինչպես արդեն նշվեց, այս տարվա ընթացքում իրականացվել է 5 մլրդ. 40 հազար ՀՀ դրամ ընդհանուր ծավալով սովորական բաժնետոմսերի թողարկում, որի տեղաբաշխումը կավարտվի մինչեւ տարեվերջ: Նաեւ մեր` Սուքիասյան եղբայրներիս կողմից տարվա ընթացքում բանկին տրամադրվեց մոտ 10 մլն. ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառություն, որը եւս ներառվում է բանկի նորմատիվային կապիտալի հաշվարկի մեջ: Այսպիսով` վստահաբար կարող եմ ասել, որ AEB-ը կհամապատասխանեցնի իր կապիտալը ՀՀ կենտրոնական բանկի պահանջներին սահմանված ժամկետներում:

Ձեր ընտանիքը պարբերաբար բարեգործական նախաձեռնություններով է հանդես գալիս։ Նախատեսո՞ւմ եք որեւէ նման ծրագիր Ամանորին:

– «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի կողմից պարբերաբար իրականացվում են տարաբնույթ բարեգործական ծրագրեր, այդ թվում` սոցիալական եւ կրթական` հիմնադրամին տարեկան հատկացված բյուջեի շրջանակներում: Արդեն բարի ավանդույթ են դարձել նաեւ ամանորյա բարեգործական ծրագրերը: Այս տարին եւս բացառություն չէ: Թույլ տվեք, սակայն, այսքանով սահմանափակվել, քանզի բարեգործությունը, նախեւառաջ, սրտից բխող ցանկություն է եւ, ըստ իս, բարեգործությունը դադարում է բարեգործություն լինել, երբ այդ մասին բարձրաձայնում ես:

– Պարո՛ն Սուքիասյան, վերջերս տեղեկացանք, որ ավարտվել է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի կողմից ԲՏԱ բանկում իրականացվող ֆինանսական եւ իրավական աուդիտը: Ինչպիսի՞ն են արդյունքները, եւ ի՞նչ հետագա քայլեր եք նախատեսում: – Աուդիտն իսկապես ավարտվել է, ասեմ ավելին՝ մեր բանկերի ղեկավարների միջեւ ստորագրվել է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի եւ ԲՏԱ բանկի միացման մտադրությունների հուշագիր: Սա նշանակում է, որ բանկերի միացման հարցը մոտ ժամանակներս կներկայացվի երկու բանկերի բաժնետերերի ժողովների հաստատմանը: – Իսկ ինչպիսի՞ պատկեր կստեղծվի բանկերի միացումից հետո: Որքա՞ն կկազմի բանկի ընդհանուր կապիտալը, ինչպիսի՞ն կլինի բանկում նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերերի կազմը: – Ներկա պահին դժվար է հաշվարկել միացման արդյունքում ձեւավորվող կապիտալի չափը եւ կապիտալում բաժնետերերի ունեցած մասնակցությունների համամասնությունները, քանզի դեռեւս հնարավոր չէ ստույգ հաշվարկել, թե միացման պահին որքան կկազմի AEB-ի կապիտալը. դեռ չի ավարտվել մեր բաժնետոմսերի հերթական տեղաբաշխումը: Ակնհայտ է, որ երկու բանկերի միացմանը AEB-ը կմոտենա ավելի կապիտալազինված, իսկ թվերով խոսելուց դեռեւս ձեռնպահ կմնամ այս պահին: Ինչ վերաբերում է բաժնետերերի կազմին, կցանկանայի նշել, որ մենք՝ Սուքիասյան եղբայրներս, նախատեսում ենք միացման գործընթացի ավարտից հետո ձեռք բերել ԲՏԱ-ի ներկայիս բաժնետերերին պատկանող բաժնեմասը: Մեր կողմից ներկայացված գնման առաջարկն արդեն ընդունվել է, գործարքի պայմանները` համաձայնեցվել: Ուստի կարող եմ ասել, որ միացման արդյունքում AEB-ի նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերերի կազմը չի փոփոխվի, եւ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերեր կշարունակեն մնալ Սուքիասյան եղբայրներն ու Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը: – Մենք տեղեկացանք, որ մոտ օրերս ավարտվում է AEB-ի բաժնետոմսերի հերթական տեղաբաշխումը: Ինչպիսի՞ն են արդյունքները: – Նախ նշեմ, որ արդեն ակնհայտ է, որ AEB-ի բաժնետերերի քանակը կրկնապատկվել է, եւ ենթադրվում է, որ տեղաբաշխման ավարտին մենք կունենանք 3000-ից ավելի բաժնետեր: Ուրախալի է, որ մեծաթիվ է մի քանի բաժնետոմս ձեռք բերած բաժնետերերի քանակը, ինչը խոսում է հաճախորդների` բանկի նկատմամբ աճող վստահության եւ վերջինիս հետ երկարաժամկետ հեռանկարում համագործակցելու մտադրության մասին: Վստահ եմ, որ մինորիտար բաժնետերերի քանակի ավելացումը պայմանավորված է վերջիններիս մոտ իրենց իրավունքների պաշտպանվածության եւ կառավարմանը մասնակցելու գիտակցմամբ: – Պարո՛ն Սուքիասյան, ավարտին է մոտենում 2015 թվականը: Բացի նշյալ միացման գործընթացից, ի՞նչ քայլեր ձեռնարկվեցին այս տարվա ընթացքում, որոնք թույլ կտան AEB-ին ապահովել Կենտրոնական բանկի 30 մլրդ. ՀՀ դրամ նորմատիվային կապիտալի պահանջը: – Ինչպես արդեն նշվեց, այս տարվա ընթացքում իրականացվել է 5 մլրդ. 40 հազար ՀՀ դրամ ընդհանուր ծավալով սովորական բաժնետոմսերի թողարկում, որի տեղաբաշխումը կավարտվի մինչեւ տարեվերջ: Նաեւ մեր` Սուքիասյան եղբայրներիս կողմից տարվա ընթացքում բանկին տրամադրվեց մոտ 10 մլն. ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառություն, որը եւս ներառվում է բանկի նորմատիվային կապիտալի հաշվարկի մեջ: Այսպիսով` վստահաբար կարող եմ ասել, որ AEB-ը կհամապատասխանեցնի իր կապիտալը ՀՀ կենտրոնական բանկի պահանջներին սահմանված ժամկետներում: – Ձեր ընտանիքը պարբերաբար բարեգործական նախաձեռնություններով է հանդես գալիս։ Նախատեսո՞ւմ եք որեւէ նման ծրագիր Ամանորին: – «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի կողմից պարբերաբար իրականացվում են տարաբնույթ բարեգործական ծրագրեր, այդ թվում` սոցիալական եւ կրթական` հիմնադրամին տարեկան հատկացված բյուջեի շրջանակներում: Արդեն բարի ավանդույթ են դարձել նաեւ ամանորյա բարեգործական ծրագրերը: Այս տարին եւս բացառություն չէ: Թույլ տվեք, սակայն, այսքանով սահմանափակվել, քանզի բարեգործությունը, նախեւառաջ, սրտից բխող ցանկություն է եւ, ըստ իս, բարեգործությունը դադարում է բարեգործություն լինել, երբ այդ մասին բարձրաձայնում ես: Նյութի աղբյուրը ` hraparak.am