Без категории

Խորհրդարանական ընտրությունները, որոնք կայացան մայիսի 6-ին, անցան պատմության գիրկը:

Հարգելի համաքաղաքացիներ,

Խորհրդարանական ընտրությունները, որոնք կայացան մայիսի 6-ին, անցան պատմության գիրկը:
Առիթ ունեցել եմ ասելու, որ այդ ընտրություններում ես չեմ պարտվել, “հաղթել են” ընդամենը պետության վարչական, ուժային, դատախազական, ֆինանսական ռեսուրսները, կատարելության հասցված կեղծիքների եւ անվավերների մեխանիզմը:

Ես ընտրվել եմ, բայց ինձ չեն գրանցել:

Այնուամենայնիվ, ես հիասթափված չեմ: Ավելին, հետընտրական այս շրջանում բազմաթիվ հեռախոսազանգերն ու ինձ հասցեագրված նամակները վստահություն են ներշնչում, որ Հայաստանում արագ ձեվավորվող ազատ եւ արժանապատիվ քաղաքացիների բազմության շնորհիվ մենք ունենալու ենք մեր երազած անվտանգ եւ արդար երկիրը:

Կրկին խոստանում եմ. անկախ ընտրությունների արդյունքներից, հնարավորություններիս չափով, կիսելու եմ ընտրատարածքի բնակիչների հոգսերը եւ միշտ հասանելի եմ լինելու նրանց համար: Ձեզ հուզող հարցերով ինձ կարող եք դիմել saribek.sukiasyan@gmail.com էլեկտրոնային փոստի միջոցով, կամ այցելել մշտապես գործող Սուքիասյանների հանրության հետ կապերի գրասենյակ:

Անկեղծորեն
Սարիբեկ Սուքիասյան