Uncategorized

Հայէկոնոմբանկը 4 անգամ արժանացել է «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» մրցանակին։

Հայէկոնոմբանկի և Ասիական զարգացման բանկի համագործակցության 10 տարին նշանավորվել Է բազմաթիվ համատեղ ծրագերի իրականացմամբ, որի ընթացքում Բանկը ԱԶԲ-ից ներգրավել ու երկրի ՄՓՄՁ զարգացմանն է ուղղել մոտ 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ռեսուրս, չորս անգամ արժանացել է «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» մրցանակին:

Օրերս Բանկի բարձր ղեկավարությունն ընդունել է ԱԶԲ ներկայացուցչությանը՝ փոխնախագահ Շիսին Չենի գլխավորությամբ: Արժևորելով երկկողմ համագործակցության պատմությունը՝ կողմերը քննարկել են հարաբերությունների ամրապնդման ու խորացման հեռանկարները:«Հայէկոնոմբանկն ավելի քան 30 տարի պահպանում է կարեւոր դերակատարություն երկրի բանկային ոլորտի եւ տնտեսության զարգացման գործում՝ մատուցելով ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ բանկային ծառայություններ: Բանկը, մշտապես արդիականացնելով իր առցանց ծառայությունները, հնարավորություն է ընձեռում հաճախորդներին AEB Mobile հավելվածի եւ AEB Online համակարգի միջոցով կառավարել հաշիվները, ներդնել ավանդ, ստանալ օնլայն վարկ, պատվիրել վճարային քարտեր եւ օգտվել բանկային այլ ծառայություններից»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ: