Uncategorized

Գործնական ուղևորություն Լոնդոն


Հարգելի համաքաղաքացիներ,

Մեր հաղորդակցման կարճատև դադարը պայմանավորված է իմ, որպես “ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ” ԲԲԸ Խորհրդի նախագահ, գործնական ուղևորությամբ:

Սույն թվականի մայիսի 16-ից – 25-ը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի /ՎԶԵԲ/ հրավերով ես և “ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ” ԲԲԸ գործադիր տնօրեն Ա. Նալջյանը գործուղվել ենք ք. Լոնդոն /Մեծ Բրիտանիա/ մասնակցելու ՎԶԵԲ-ի տարեկան ժողովին:

Օգտագործելով առիթը, ունեցել ենք բազմաթիվ գործնական հանդիպումներ, որոնց ընթացքում արդյունավետ քննարկումներ են ծավալվել նաև մեր երկրի տնտեսության զարգացման վերաբերյալ: Որպես գործարար և նվիրյալ, ես մշտապես ձգտում եմ իմ հնարավորության սահմաններում նպաստել երկրի տնտեսության զարգացմանը, որպեսզի ստեղծվեն նոր աշխատատեղեր մեր ժողովրդի համար: