Uncategorized

Գործնական ուղևորություն Սանկտ-Պետերբուրգ

Հարգելի բարեկամներ

Ձևավորված ավանդույթի համաձայն, ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ սույն թվականի հուլիսի 9-ից-16-ը ՌԴ խոշորագույն` “Պրոմսվյազբանկ”-ի հրավերով ես և “ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ” ԲԲԸ գործադիր տնօրեն Ա.Նալջյանը գործուղվել ենք ք.Սանկտ-Պետերբուրգ մասնակցելու ՌԴ Բանկերի Միության հովանու ներքո կազմակերպված XVI-րդ Միջազգային բանկային կոնֆերանսին:

Սույն կոնֆերանսը հյուրընկալել էր ոչ միայն ՌԴ այլ նաև համաշխարհային խոշորագույն ֆինանսաբանկային կառույցների ղեկավարների և գործարարների: Տեղի ունեցած բազմաթիվ գործնական հանդիպումների ընթացքում, մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերվեցին “ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ” ԲԲԸ հետագա համագործակցության խորացման և նոր միջազգային շուկաներ դուրս գալու ուղղությամբ: Օգտակար հանդիպումներ տեղի ունեցան նաև ՀՀ տնտեսության մեջ նոր բիզնես ճյուղերի զարգացման առումով:

Հավատարիմ իմ որդեգրած գործելաոճին, ես մշտապես ձգտում եմ ցանկացած բիզնես հնարավորություն ծառայեցնել մեր Հայրենիքի և մեր ժողովրդի բարեկեցիկ ապագայի ստեղծմանը: