Ծնվել եմ 1965 թ. Երևանում: Միջնակարգ կրթությունս ստացել եմ Ա.Խանջյանի անվան թիվ 53 դպրոցում: 1990 թ. ավարտել եմ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, որն ավելի շատ որպես ՙԶոովետ՚ էր հայտնի: Ուսումնառությանս ընթացքում ծառայել եմ խորհրդային բանակում: Մասնակցել եմ տնտեսագետների որակավորման բարձրացման դասընթացների Հայաստանում և արտերկրում: 2000 թ. պաշտպանել եմ թեկնածուական թեզ և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
1988թ. սկսած` ընտանիքի անդամների հետ զբաղվել եմ ձեռնարկատիրական գործունեությամբ: 1991-1996 թթ. զբաղեցրել եմ Երևանի տարա-վերանորոգման ֆաբրիկայի տնօրենի պաշտոնը, 1996‑1998 թթ. եղել եմ ՙՏարա-վերանորոգում՚ ԲԲԸ նախագահը:
1998թ. մինչ այսօր ՙՀայէկոնոմբանկ՚ ԲԲԸ Խորհրդի նախագահն եմ, 1999թ.-ից տնտեսության տարբեր ոլորտներում բազմաբնույթ գործունեություն ծավալող ՙՍԻԼ-Կոնցեռնի՚ փոխնախագահն եմ:
Ամուսնացած եմ, ունեմ 4 երեխա:
Սարիբեկ Սուքիասյան