–Պարո’ն Սուքիասյան, Բանկում ավանդ ներդնելիս ի՞նչը պետք է շարժառիթ հանդիսանա ավանդատուի համար:
–Ավանդատուի համար ավանդ ներդնելիս առաջնայինը վստահելիությունն է, իսկ դա պայմանավորված է Բանկի պատմության, թափանցիկության, ընդհանուր գործունեության, ինչու՞ չէ նաև վարկային պորտֆելի ռիսկայնության մակարդակով: Ավանդատուի համար շարժառիթ է նաև համագործակցությունը տարբեր միջազգային կազմակերպությունների հետ:
–Պարո’ն Սուքիասյան, ինչո՞վ է պայմանավորված նոր «Կամավոր կուտակային» ավանդի ներդնումն այն էլ այս ժամանակահատվածում:
–Յուրաքանչյուր ծառայության ներդնումն իրականացվում է տեղական շուկայի և միջազգային փորձի վերլուծության հիման վրա: Վերջին ժամանակներում լայն քննարկման առարկա է դարձել Կուտակային կենսաթոշակը: Դիտարկելով միջազգային փորձը` ակնհայտ է, որ նման կիրառումներ ունեն բազմաթիվ զարգացած և զարգացող երկրներ: Իսկ ուսումնասիրելով ներքին փորձը` կարողացանք մեղմացնել այն թերությունները և բացթողումները, որոնք հասարակության մոտ առաջացնում էին դժգոհություններ: Հաշվի առնելով վերոնշվածը` մշակվեց «Կամավոր կուտակային» ավանդը, որը պարտադիր չէ: Թե’ ներդրվող գումարը, թե’ ամսական ավելացվող գումարի չափը ընտրում է հաճախորդը: Ժամկետներն ավելի ճկուն են, բացի այդ այս ավանդը հասանելի է բոլորին: Հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները և այն փաստը, որ յուրաքանչյուր մարդ ի վերջո մտածում է իր ծերության ապահովության մասին` մենք կարևորեցինք այս ավանդի ներդնումը: Ի դեպ, ես արդեն իսկ բացել եմ իմ «Կամավոր կուտակային» ավանդը:
–Պարո’ն Սուքիասյան, արդյո՞ք նոր ծառայությունների ներդնումը շարունակական բնույթ է կրելու:
–Ինչպես արդեն նշել էի, ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ մասնագետները, ուսումնասիրելով միջազգային փորձը, մշտապես նոր ծառայություններ են առաջարկում մեր հաճախորդներին` հնարավորություն տալով մեր հասարակությանն առավել հարմար և հասանելի դարձնելու բանկային ծառայությունները: