Մայիսի 23-ը հորս`Ալբերտ Սուքիասյանի ծննդյան օրն է : Նա կդառնար 80 տարեկան :
Ընտանիքի անդամներով նշեցինք նրա 80-ամյա հոբելյանը: Մեզ միացան բազմաթիվ ընկերներ, բարեկամներ ու գործընկերներ :
Այդ օրը մենք մի շարք աշխատակիցների պարգևատրեցինք «Ալբերտ Սուքիասյան» հուշամեդալով իրենց երկարամյա ու անբասիր աշխատանքի համար: Այդ ավանդույթը կշարունակենք այսուհետ:
Բոլորը հիշեցին հորս, նրա էության մեջ համակցված բարությունն ու խստապահանջությունը, արդարամտությունն ու առատաձեռնությունը:
Ամբողջ կյանքը նա աշխատեց արժանապատվորեն, մնաց շիտակ ու ազնիվ, տքնաջան աշխատանքով միասին ստեղծեցինք մեր ունեցվածքը:
Նրա կյանքի իմաստն ու էությունը ազնիվ ու քրտնաջան աշխատանքի մեջ էր : Հիշում եմ, թե ինչպես էր վաղ առավոտյան, լույսը բացվելուն պես աշխատանքի գնում: Այդպես էլ մեզ էր մեծացնում-դաստիարակում: Մեզ որակյալ կրթության տվեց, սակայն նաև աշխատել սովորեցրեց, որպեսզի հասկանանք արդար քրտինքով ստեղծածի արժեքը:
Այսօր էլ բոլորն են հիշում թե ինչ հզոր կամքի ուժի և անսպառ եռանդի տեր անձնավորություն էր:
Հիմա էլ մենք` նրա որդիները, շարունակում ենք մեր հոր ավանդույթները, միմյանց զորավիգ լինում ու մեր աջակցությունը բերում երկրի ու ժողովրդի բարեկեցությանը: Հիշում ենք հորս պատգամը և իրականացնելու ենք այն:
Երբեք չենք մոռանում նրա խոսքերը. «Հայրենիքը պետք է սիրել, պետք է պաշտել և տեր կանգնել»:
Ես հպարտանում եմ, որ Ալբերտ Սուքիասյանի տղան եմ և խոնարհվում եմ նրա հիշատակի առջև :
Սարիբեկ Սուքիասյան
Ծնունդդ շնորհավոր իմ սիրելի պապի: Քո մասին բոլոր հիշողությունների շնորհիվ ես ինձ երջանիկ եմ զգում, քանի որ դու այն մարդն էիր, որ ինձ միշտ երջանկացնում էր:
Դու մի կատարյալ ընտանիք ես ստեղծել, որի մասին ոչ ոք չի կարող երբեւէ երազել: Այսօր ես հպարտ եւ ուրախ եմ, որ մի մասն եմ քո ծագումնաբանության:
Ես նաեւ հպարտ եմ, որ իմ Աբո պապին շատ լավ բան է արել իմ երկրի համար: Նա հայ մարդու կոնկրետ օրինակ է եղել: Սակայն, իր կյանքում ամենակարեւորը եղել է նրա ընտանիքը: Նա միշտ սովորեցնում էր մեզ սիրել, հարգել եւ պաշտպանել իր ստեղծած ընտանիքը:
Ես սիրում եմ քեզ պապի, դու ինձ համար միշտ կատարյալ մարդու լավագույն օրինակն ես: Ես շատ եմ ուզում քեզ նմանվել: Քեզ շատ եմ կարոտում: Ութսունամյակդ շնորհավոր:
Խաչատուր Էդուարդի Սուքիասյան
Իմ ամենասիրելի Պապի,
Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է բացատրել, թե ով էիր դու ինձ համար: Դու նման ես մի հրեշտակի, որ պաշտպանում է ինձ ամենուր: Ես այնքան երախտապարտ եմ Աստծուն, որ քո թոռնիկն եմ. Ես երբեք չեմ կարող պատկերացնել, որ կարելի է ավելի լավ պապիկ ունենալ, քան դու ես: Դու էիր լավագույնը եւ միշտ լինելու ես լավագույնը:
Հիշում եմ, որ դու ինձ խոստացել էիր ներկա լինել իմ հարսանիքին: Երանի թե կարողանայիր իրականացնել դա:
Իմ ամենաերջանիկ պահերը կյանքում եղել այն պահերը, երբ ես քեզ հետ էի, նույնիսկ պարզ նախաճաշը էր առանձնահատուկ էր, երբ այն քեզ հետ էր: Այո, հացով մեղրն ավելի համեղ է կարագի հետ:
Պապիկ, այն սերն ու համբերությունը, որ դու ցուցաբերեցիր իմ հանդեպ, այսօր օգնեցին ինձ ձևավորվելու որպես անձ: Պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ այն ամենի համար, այն բոլոր զոհողությունների համար, որ դու արել ես:
80-ամյակդ շնորհավոր, Պապիկ:
Աննա Սարիբեկի Սուքիասյան