Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թիվ 10 Ընտրատարածքային Ընտրական Հանձնաժողովի գործավարության մատյանում արձանագրված բազմաթիվ խախտումներից մի քանիսը, կնքված և ստորագրված թիվ 10 ԸԸՀ նախագահ Ս. Յազրյանի կողմից: Մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ:
Թիվ 10 ԸԸՀ ք. Երևան
6.05.2012թ.
ԱԺ պատգամավորների ընտրություն
1.Միջազգային դիտորդ – Ագնես Բոգենա
ԵԱՀԿ – ԺՀՄԻԳ
2.Սերգեյ Չաշինին
ԵԱՀԿ – ԺՀՄԻԳ
Թարգ. Չիբուխչյան Լյուդմիլա
Ժամը 2:12-ին ԸԸՀ ներկայացան թիվ 10/03 հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Ընտրական փաստաթուղթը հանձնելիս պարզվեց, որ չկա տեղամասային ընտրական հանձնաժողովին տրված դրոշմակնիքը: Նախագահ Թամրազյանը հայտարարեց, որ իրենք սխալմամբ դրոշմակնիքը տեղամասային ընտրական հանձնաժողովի անհատական կնիքների հետ փաթեթավորել և տեղադրել են մեկանգամյա օգտագործման պարկում, որի համար վերջիններս ստորագրեցին:
1. Սարիբեկ Սուքիասյանի վստահված անձ ժամը 2:40 07.05.2012թ.:
ժամը 4:00 ԸԸՀ ներկայացան թիվ 10/28 հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Ընտրական փաստաթուղթը հանձնելիս պարզվեց, որ չկա ՏԸՀ տրված դրոշմակնիքը: Ղազազյան Լևոնը հայտարարեց, որ իրենք սխալմամբ դրոշմակնիքը ՏԸՀ անհատական կնիքների հետ փաթեթավորել և տեղադրել են մեկանգամյա օգտագործման պարկում, որի համար վերջիններս ստորագրեցին:
Միաժամանակ արձանագրվեց, որ միանգամյա օգտագործման պարկում տեղադրված չեն մեծամասնական 816 հատ և համամասնական 815 հատ օգտագործված ծրարներ: Ծրարները հանձնաժողովի կողմից փաթեթավորվեցին և պոլիէթիլենային թղթով ամրացվեցին պարկին:
Ժամը 4:20 ԸԸՀ ներկայացավ թիվ 10/17 հանձնաժողովի նախագահը: Ընտրական փաստաթղթերը հանձնելիս պարզվեց, որ միանգամյա օգտագործման պարկում տեղադրված չեն մեծամասնական 553 և համամասնական 553 օգտագործված ծրարներ: Ծրարները հանձնաժողովի կողմից փաթեթավորվեցին և պոլիէթիլենային թղթով ամրացվեցին պարկին:
Թիվ 10/05 ՏԸՀ համամասնական ընտրակարգով արձանագրություններում ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում թիվ 3 սունյակում գրառում կատարելու փոխարեն ըստ հանձնաժողովի նախագահի սխալմամբ գրառվել է 2 սյունյակում:
Ժամը 5:00. ԸԸՀ ներկայացված թիվ 10/27 հանձնաժողովի նախագահը. ընտրական փաստաթղթերը հանձնելիս պարզվեց, որ միանգամյա օգտագործման պարկում տեղադրված չեն մեծամասնական 667 և համամասնական 670 օգտագործված ծրարներ: Ծրարները հանձնաժողովի կողմից փաթեթավորվեցին և ամրացվեցին պոլիէթիլենային թղթով: Կնիքը ընդունելիս, երբ այն բացվեց որպեսզի գրառվեր կնիքի համարը, պարզվեց, որ կնիքի պլաստմասե կաղապարի վրայից բացակայում է ռետինե համարը: Հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ համարը 1050 է: Նախագահ Ջեյմս Ստեփանյանը հայտնեց, որ օգտագործված ծրարները փաթեթավորելիս, երբ թիվ 10 ԸԸՀ-ը կնքում էր, այդ ժամանակ պոկվեց: Սակայն կնիքի դրոշմանիշը չհայտնաբերվեց:
Ժամը 5:00 ԸԸՀ ներկայացվող թիվ 10/02 հանձնաժողովի նախագահը ընտրական փաստաթղթերը հանձնելիս պարզվեց, որ չկա ՏԸՀ տրված դրոշմակնիքը: Անդրիասյան Վահեն հայտարարեց, որ իրենք սխալմամբ դրոշմակնիքը ՏԸՀ անհատական կնիքների հետ հանձնել են և տեղադրել են մեկանգամյա օգտագործման պարկում, որի համար վերջինս ստորագրեց:
Ժամը 5:30 ԸԸՀ ներկայացավ թիվ 10/18 հանձնաժողովի նախագահը, ընտրական փաստաթղթերը հանձնելիս պարզվեց, որ անհատական կնիքները պարկում չեն:
Ժամը 5:50 ԸԸՀ ներկայացավ թիվ 10/05 հանձնաժողովը, չսահմանված նմուշի ծրարները քվեաթերթիկներով մարել են և պարկի մեջ են ներկայացրել:
10/07 դրոշմակնիքը գտնվում է պարկի մեջ:
10/07 ՏԸՀ հաշվարկի ժամանակ պարզվել է, որ ԸԸՀ –ից ստացել են 2 հատ համամասնական քվեաթերթիկ:
10/08 Արձանագրությունը ստորագրել են 5 անդամ: