Uncategorized

Ապրիլ 16

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը հանդիպեց թիվ 10 ընտրատարածքի մեծամասնական թեկնածու Սարիբեկ Սուքիասյանի հետ։ Քննարկման ընթացքում Ս. Սուքիասյանը խոստացավ ընտրվելու պարագայում հետևողական լինել գիտություն-բիզնես կապերի ամրապնդման գործում և աշխատել համապատասխան օրենսդրական դաշտ ապահովելու համար։

Նա նաև նշեց, որ մասնավոր հատվածին գիտության մեջ մեծ ներդրումներ անելու համար անհրաժեշտ են պետական ու կառավարական երաշխիքներ և պետության կողմից համապատասխան օրենսդրական դաշտի ապահովում։