
Վերջերս ուշադրությունս գրավեց մի հետազոտություն, որը հստակ ձևակերպում է այսօր տարբեր ոլորտներում նկատվող միտումներից մեկը:
Նախորդ մի քանի տարիներին առաջնորդության կենտրոնում հիմնականում մարդկային ապրումակցումն էր, աշխատակիցների հոգեբանական ապահովությունը և հարմարավետությունը։ Եվ դա անհրաժեշտ էր հատկապես վերջին տարիների ճգնաժամերից հետո: Այնուամենայնիվ, բիզնես միջավայրն օրեցօր ավելի է բարդանում, և գերիշխող «մարդակենտրոն» մոդելը (people-first) աստիճանաբար տեղի է տալիս «արդյունքահեն» կառավարմանը (performance-first management)։ Եվ սա հետընթաց չէ, սա հավասարակշռում է։
Իրականությունն այն է, որ աշխատակիցները հաճախ սպառվում են ոչ թե ծանր աշխատանքից, այլ անկայունությունից ու հստակ ուղղության բացակայությունից։ Ժամանակակից կազմակերպությունների համար իսկական մարտահրավերը է լինելու ապացուցել, որ հնարավոր է լինել արդյունքահեն՝ առանց ընկերության «սիրտն ու հոգին» կորցնելու:
Այսուհետ Սարիբեկ Սուքիասյանին կարող եք հետևել նաև Linkedin-ում:



