
Ուրախ էի 𝐎𝐏𝐄𝐂 𝐅𝐮𝐧𝐝 𝟐𝟎𝟐𝟔 𝐃𝐞𝐯𝐞𝐥𝐨𝐩𝐦𝐞𝐧𝐭 𝐅𝐨𝐫𝐮𝐦-ի շրջանակում Վիեննայում միանալ ավելի քան 600 միջազգային առաջնորդներին և մասնակցել «Փոխակերպում, որը հզորացնում է մեր ապագան» խորագրով համաժողովին:
Ֆորումի առանցքային իրադարձություններից էր ավելի քան 2.8 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորման համաձայնագրերի և ռազմավարական գործընկերությունների փաթեթի հաստատումը։ Այն ներառում է նաև թիրախային աջակցություն Հայաստանին՝ ուղղված տնտեսական բարեփոխումներին, առևտրի ֆինանսավորմանը, ՓՄՁ-ների հզորացմանը և առանցքային ենթակառուցվածքների զարգացմանը։
Վստահ եմ, որ ամուր միջազգային համագործակցությունը վճռորոշ նշանակություն ունի տնտեսական դիմակայունության ձևավորման և տեղական բիզնեսների համար աճի նոր հնարավորությունների բացահայտման հարցում։



